Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ասում են...

Ասում են...
09.10.2018 | 01:15

...թե Բելառուսում գտնվող Գագիկ Ծառուկյանն ահավոր զայրացել է, երբ զանգահարել ու տեղյակ են պահել, որ փողոցում՝ հենց միտինգի ժամանակ, առանց իրեն տեղյակ պահելու, Նիկոլն աշխատանքից ազատել է ԲՀԿ նախարարներին ու մարզպետներին, այն դեպքում, երբ մարզպետներին ոչ թե վարչապետը, այլ կառավարությունն է իրավասու աշխատանքից ազատելու։ Ի դեպ, հինգ ամսում Ծառուկյանն ու Փաշինյանը ոչ մի անգամ միմյանց չեն հանդիպել, չեն խոսել ոչ մի հարցի առնչությամբ։ Խորհրդարանը շրջափակելու գիշերը, երբ Փաշինյանը Բաբլոյանի աշխատասենյակում հանդիպել է ՀՅԴ-ԲՀԿ-ՀՀԿ ֆրակցիաների հետ, Նիկոլն այդ ժամանակ ԲՀԿ-ին ասել է՝ առաջիկա օրերին վերջապես կհանդիպի Ծառուկյանի հետ, ինչն էլ նախօրեին արել է։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, Ծառուկյանը Բելառուսից ասել է՝ իր գործն է, եթե ցանկանում է մնալ, թող մնա, բայց դա դավաճանություն է թիմի նկատմամբ։

Դիտվել է՝ 16481

Մեկնաբանություններ